Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Տվեց Ներսիկ Նազարյանի, Կարեն Բաբակեխյանի անունները՝ նշելով, թե իրենց հետ կապ ունի. «Ֆինանսական բուրգ»-ի գործով ցուցմունք տվեց տուժողը  

Այսօր Երևանի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք տվեց գործով տուժող Գևորգ Թադևոսյանը:

Նրա խոսքով՝  Արթուր Անդրեասյանի հետ ծանոթացել է գործով մյուս տուժող Արտակ Գալստյանի միջոցով. «Այդ ժամանակ նա ասաց, որ իրեն են պատկանում Մոսկվիչկա սուպերմակետների ցանցի տարադրամի  փոխանակման երեք կետերը»:

Ըստ տուժողի՝ Անդրեասյանն իրեն առաջարկել է գումարը դնել իրեն պատկանող փոխանակման կետերում՝ 30 հազար դոլար, որի դիմաց ամսական կվճարի 600 դոլար. «Քանի որ Արտակի միջոցով էի ճանաչում, հարցրի Արտակին՝ վստահելի է Արթուրը, թե՝ ոչ: Տեսնելով, որ վստահում է՝ որոշեցի գումարս տալ, որ դնի շրջանառության մեջ»:

Այնուհետև տուժողը բանկից հանում է 30 հազար դոլար և տալիս ամբաստանյալին: Ամեն ամիս Արթուրը  զանգում էր, որ գան և ստանան պայմանավորված գումարը. «Ես կամ տղաս գնում էինք այդ գումարը ստանալու: Դա հաստատում էր, որ այդ կետերն իսկապես Արթուրին են պատկանում: Բայց աշխատողների հետ ոչինչ չենք խոսել: Պարզապես գնում էինք, վերցնում գումարն ու վերջ»:

Որոշ ժամանակ անց Արթուր Անդրեասյանը զանգում է տուժող Գևորգ Թադևոսյանին և առաջարկում, որ եթե գումար ունի, ապա նորից կարող է իր մոտ դնել շրջանառության:

«Ես ասեցի՝  ունեմ ևս 15 հազար դոլար, որ կարող եմ տալ: Արթուրն էլ ասաց, որ դրա դիմաց ինձ կտա հավելյալ 300 դոլար: Ես այդ գումարն իրեն տվել եմ ամսական երկու տոկոսով, որը օրենքով թույլատրվում է: Սակայն որևէ փաստաթուղթ չենք ստորագրել»:

Մայր գումարից 5000 ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն, ևս 7000 դոլարը վճարվել է տոկոսների տեսքով: Տուժողի կարծիքով ամբաստանյալն իրեն պետք է 33 000 ԱՄՆ դոլար վճարի:

Տուժողի հավաստմամբ՝ ինքը հետագայում պարզել է, որ Արթուր Անդրեասյանը վերոնշյալ փոխանակման կետերի հետ ընդհանրապես կապ չունի:  Ի դեպ, ավազահանքն էլ մասամբ ուրիշի է պատկանում: Դրանից հետո տուժողն իր գումարը հետ է պահանջել.

«Ես ասեցի՝իմ փողը վերադարձնի: Փոխարենն ասաց, թե դու Արտակի ընկերն ես,գումարը պետք է ստանաս Արտակից: Ասեցի դու ինձ ստիպում ես, որ ես դիմեմ իրավապահ մարմիններին, ինքն ել քմծիծաղ տվեց՝ասելով, որ  ինքը իրավապահների հետ խնդիրներ չունի: Տվեց Ներսիկ Նազարյանի (Երևանի նախկին ոստիկանապետ), Կարեն Բաբակեխյանի (Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ)անունները՝ նշելով, թե իրենց հետ կապ ունի: Ես ինքս էլ եմ այդ մարդկանց ճանաչում, ուղղակի չուզեցի՝զանգեմ իրենց,ճշտեմ»:

Տուժողի հարցաքննությունից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում:

Դատական նիստը վերսկսվելուն պես ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում, գլխացավն ուժեղացել է: Նրա համար շտապօգնություն կանչեցին, որից հետո ամբաստանյալը միջնորդեց դատական նիստը հետաձգել:

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել