Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Հայկական ժամանակ»

«ՀԺ»-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Առաջին դիմումը ներկայացվել է ոստիկանության օրվա հաջորդ իսկ օրը, իսկ երկրորդ դիմումը՝ այն օրերին, երբ խնդիրներ էին առաջացել Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ:

«Միաժամանակ, նույն այդ օրերին իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է հասնել Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը:

Երեկ, երբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է գրել, նա, ինչպես և սպասվում էր, պատասխանեց. « Հերքում եմ»: Հետո հավելյալ լուրը ճշտեց անձամբ ոստիկանապետի հետ ու կրկնեց. «Հերքում եմ»:

Իրականում, Սերժ Սարգսյանը չի ստորագրել Գասպարյանի հրաժարականի դիմումները, և դատելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության ներկայացուցիչների դրսևորած վարքից, դա բավական ոգևորել է Վլադիմիր Գասպարյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել