Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Սա նորություն չէ, որ Ձեր պաշտպանյալն ամեն նիստի իրեն վատ է զգում». դատավոր

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հերթական անգամ հետաձգվեց «ֆինանսական բուրգ»-ի գործով դատական նիստը:

Նախորդ նիստին՝ մայիսի 15-ին, ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի նոր պաշտպան Մնացական Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել միջգերատեսչական բժշկական փորձաքննություն: Դատարանը բավարարել էր միջնորդությունը և դատական նիստը մեկ ամսով հետաձգել:
Պաշտպանը դատարանին հայտնեց, որ փորձաքննություն իրականացնող համաժողովը կձևավորվի այս շաբաթ: Միաժամանակ միջնորդություն ներկայացրեց մինչև փորձաքննության եզրակացությունը ստանալը դատական նիստը հետաձգել, քանի որ Արթուր Անդրեսայանն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին:

Դատավոր Գագիկ Պողոսյանը ի պատասխան ասաց. «Սա նորություն չէ, որ Ձեր պաշտպանյալն ամեն նիստի իրեն վատ է զգում: Եթե նա ի վիճակի չէր, պետք է ասվեր, որ նա ի վիճակի չի գալ և չտեղափոխեին»:

Ամբաստանյալի խոսքով՝ ինքը ուժեղ գլխացավեր ունի. « Էնտեղ ես ցավազրկող եմ խմում ու պառկում: Հիմա ամեն անգամ հո չեմ կարա ասեմ վատ եմ, ինձ մի տարեք դատարան»:

Ըստ գործով մեղադրողի՝ ամբաստանյալը բավական ադեկվատ պատասխանում է բոլոր հարցերին. «Նա ընկալում է բոլոր առաջադված հարցերը: Այս պահին ասել, որ նա ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին գործի շահերից չի բխում: Սակայն որպեսզի վերջնական պատկերացում կազմենք, թե ի՞նչ հիվանդություն ունի ամբաստանյալը, որ չի կարողանում ներկայանալ դատական նիստերին, կարելի է բավարարել այս միջնորդությունը»:

Տուժող կողմը ևս միացավ մեղադրողի միջնորդությանը:

Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ դատական նիստը նշանակելով հուլիսի 2-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել