Վարչապետի փեսան ազատվել է Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից. «Հրապարակ»

Շենգավիթի ոստիկանապետ, Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ: «Հրապարակ»-ի փոխանցմամբ, դիմումն օրեր շարունակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մակագրելիս չի եղել, մակագրվել է երեկ:

«Մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ պետք չեն»,-թերթի հետ զրույցում ասել է Վահան Մամիկոնյանը։

Նա տեղեկացրել է, որ այս որոշումը շուտ էր ընդունել, բայց դիմել է ընդամենը 10 օր առաջ. «Ես 10 օր առաջ եմ ներկայացրել իմ դիմումը։ Չեմ կարող ձեզ պատասխանել, թե ինչու են ուշացրել մակագրությունը։ Դե, երևի նախարարն այս ընթացքում զբաղված է եղել»։

Իսկ ի՞նչ աշխատանքի է տեղափոխվում։ «Ես այլ աշխատանքի եմ տեղափոխվելու, բայց կոնկրետ որտեղ՝ տեղյակ չեմ։ Այս պահին որոշում չկա։ Եթե լիներ՝ ձեզ կասեի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել