Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Իրարանցում դատարանում. դատավորը չի կարողանում անգամ նիստերի դահլիճում գտնվող անձանց կառավարել

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործի քննությունը: Վոլոդյա Ավետիսյանի ընկերները նրան դիմավորեցին ծափողջյուններով:

Չնայած պաշտպանական կողմի առարկությանը՝ դատարանը որոշեց հրապարակել վկա Հենրիկ Հարոյանի, Օսաննա Զաքարյանի, Ծովինար Եղոյանի, Վարդան Կարապետյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջին երեք անձինք բացակայում են Հայաստանից:

«Սա հոգեկան հիվանդի ցուցմունք է, ո՞նց եք հրապարակում»,- դատարանի դահլիճից նիստն ընդհատեց ամբաստանյալի կողմնակից Սուսաննա Մարգարյանը՝ դժգոհություն հայտնելով Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից:

Մեծ դժվարությամբ դատական կարգադրիչները կարողացան նրան նիստերի դահլիճից առժամանակ դուրս հրավիրել՝ դատական նիստը խանգարելու համար:

«Դուրս եկեք, եթե խելոքանաք, կգաք»,- նշեց դատավոր Լևոն Ավետիսյանը:

Դատավորը տևական ժամանակ չէր կարողանում կարգ ու կանոն հաստատել նիստերի դահլիճում: Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները չէին ենթարկվում դատավորի՝ նիստերի դահլիճը լքելու որոշումներին: Դատական կարգադրիչները չէին կարողանում դուրս հրավիրել դատական նիստը խանգարող անձանց, դատավորը նշում էր, որ ներողություն խնդրեն դատարանից և չլքեն նիստերի դահլիճը: Սակայն, այդ պահանջին ևս չենթարկվելով, դատավորը ստիպված էր լինում շարունակել նիստը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել