ՀՔԾ-ն վերաբացել է Յուվեցի Կարոյին առնչվող գործը. «Ժամանակ»

Մինչ ոստիկանությունը քննում է շաբաթ օրը «Վերնիսաժ» տոնավաճառում հնչած կրակոցների գործը, որով ձերբակալվել է ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ շուրջ երկու ամիս առաջ ՀՔԾ-ում վերաբացվել է 2009-ի հոկտեմբերին Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում քաղաքացի Արթուր Զադոյանի վրա Կարո Կարապետյանի արձակած կրակոցների կասեցված գործը, ով գործով ոչ որպես մեղադրյալ ճանաչվեց, ոչ տուժող:

«Այն ժամանակ կասեցրել էին գործը, իբր ես վատառողջ եմ, չեմ կարող դատական պրոցեսներին մասնակցել: Մենք բազմիցս դիմեցինք դատարան` գործը վերսկսելու պահանջով: Մի քանի դատ եղավ, անընդհատ նույն բանն էին ասում, թե դա քաղաքական որոշում ա, ոչ մի բան չենք կարող անել: Հիմա վերսկսել են գործը նորից»,-թերթի հետ զրույցում ասել է Զադոյանը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` hetq.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել