Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով կալանավորը գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դեռևս չի քանդել բերանի կարերը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ կալանավորի վիճակը կայուն է. «Նա գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Վերքերը մշակվում են: Հոգեբանները շարունակում են նրա հետ աշխատել, որպեսզի դադարեցնի հացադուլը»:

Թեև հոգեբաններն ամբաստանյալի հետ աշխատում են մայիսի 8-ից, բայց դեռ որևէ դրական արդյունքի չեն հասել: Դավիթ Խաչատրյանը պահանջում է, որպեսզի իրեն դատեն իր արածի, այլ ոչ թե չարածի համար:

Այդ նպատակով էլ, հենց նույն օրը նա դիմում էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ դատախազը պահանջել էր վերջինիս դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել