Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը՝ ի նշան բողոքի: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ Դավիթին դեռևս չի տեսել, բայց զրուցել է նրա ծնողների հետ:

«Դավիթը շատ վճռական է տրամադրված: Այս անարդարությունների դեմ պայքարելու այլ տարեբարկ չի գտել, քան բերանը կարելը»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Զաքարյանը ներկայացրեց մեղադրական ճառը՝ պահանջելով Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալն էլ իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն դատում են իր չարածի համար. «Ինձ դատեք նրա համար, ինչ ես արել եմ: Ու այս պահից ես հացադուլ եմ հայտարարում»: Հենց նույն պահանջով էլ Դավիթ Խաչատրյանը դիմում էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել