Հովիկ Աբրահամյանն անհանգստացած է. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարությունը գրեթե ձևավորվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մտերիմների, «կադրերի» շնորհիվ:

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում է անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ այդ փաստն ինչ-որ չափով անհանգստացնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա էլ փորձում է ԱԺ-ից իրեն հավատարիմ մարդկանց տանել Կառավարություն:

Թերթի փոխանցմամբ՝  հենց դա է պատճառը, որ վարչապետը որոշել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին Դավիթ Հարությունյանի տեղակալ նշանակել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել