Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով Ֆրանսուա Օլանդին նամակ գրելու կարիք չկա. Նիկոլայ Բաղդասարյան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նամակ գրելու կարիք չկա. նա անձամբ կարող է պարզել՝ Վարդան Պետրոսյանը վթարի մեջ մեղավոր է, թե՝ ոչ: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վարդան Պետրոսյանի հարազատները չեն պատրաստվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուշադրությունը հրավիրել Վարդան Պետրոսյանի գործի վրա: Նա այսօր պետական այցով Հայաստան է ժամանել:

«Ամբողջ աշխարհում օգտագործում են վթարի մոդելավորման այն տարբերակը, որը մենք պատրաստել ենք: Ես համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահը և՛ վթարի 3D մոդելավորված տարբերակն է տեսել, և՛ գործի նյութերին է ծանոթ, և՛ արդեն իր կարծիքն ունի Վարդան Պետրոսյանի գործի վերաբերյալ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ Վարդան Պետրոսյանի դատական բոլոր նիստերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ներկայացուցիչ է ներկա գտնվում:

Նշենք, որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել