Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ամոթ, ամոթ». դատավորը հորդորեց նիստի ներկաներին իրենց պահել շարքային քաղաքացու պես

Քիչ առաջ դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը:

Որոշման եզրափակիչ մասը լսելուց հետո՝ նիստերի դահլիճից միաբերան բղավեցին. «Ամոթ, ամոթ»:

Ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ լավ վերաբերմունք ցույց չեն տալիս. բժիշկներն իր մոտ հիվանդություն են հայտնաբերել, բայց երկար ժամանակ է բուժում չեն նշանակում: Նրան տեսակցության այցելած Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցին ևս հայտնել է, որ ուշադրություն չեն դարձնում: Միայն դրանից հետո են բժիշկները դեղորայք նշանակել:

Դատավոր Լևոն Ավետիսյանը հայտնեց, որ ինքը ևս գրություն կուղարկի ՔԿՀ-ի ադմինիստրացիային, որպեսզի ուշադիր լինեն:

Դատական նիստը շարունակվում է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել