Գալուստ Սահակյանը կտեղափոխվի՞ կառավարական ամառանոց. «Հայկական ժամանակ»

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանից երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է, թե բնակության կտեղափոխվի՞ կառավարական ամառանոց:

«Եթե անհրաժեշտ չլինի չեմ տեղափոխվի»,-պատասխանել է նա:

Ըստ նրա, իր տեղափոխումը կառավարական ամառանոցներ կախված է անվտանգության հետ կապված հարցերից: Այդուհանդերձ, Գալուստ Սահակյանը, ինչպես ինքն է ասել, ցանկանում է բնակվել իր տանը (Աջափնյակում), որը համարում է ամենահանգիստ տեղը:

«Բայց, փաստորեն, եթե Պետական պահպանության ծառայությունը ասի՝ կտեղափոխվի»,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել