Նորություններ

Կորյուն Նահապետյանը՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ, ով Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է:

Լրագրողի հարցին, թե նա հզոր թիկունք ունեք` ի դեմ Սամվել Ալեքսանյանի, նա չի՞ բարեխոսել նրան որևէ նախարարի պաշտոնում նշանակելու համար, Կորյուն Նահապետյանը պատասխանել է.

«Նախ որևէ մեկը չպետք է միջնորդի ինձ համար, որովհետև եթե նման ցանկություն լինի, նախ պետք է ձևավորվի ինձ մոտ, երկրորդ` առաջարկությունը պետք է լինի պատշաճ ձևով և երրորդ` դուք լավ գիտեք, թե ովքեր պետք է լինեն առաջարկողները»:

Հղում անելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը` լրագրողը հետաքրքրվել է նաև, թե արդյոք եղել է քննարկում նրան Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու համար:

«Ես չգիտեմ որտեղից է այդ տեղեկությունը, լրատվամիջոցները սիրում են գրել` հավաստի աղբյուրներին հղում անելով, և դրա շուրջ ծավալվում է քննարկումը»,- պատասխանել է Կորյուն Նահապետյանը:

Ամբողջ հարցազրույցը` թերթի այսօրվա համարում:
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել