Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Հետաքրքրվել եմ, թե ո՞վ է երեխան, ինչո՞ւ է մահացել, բայց կոնկրետ պատասխան չեմ ստացել». բուժքույր

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Դատարանում ցուցմունք տվեց գործով վկա, Արաբկիր բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսաննա Իսպիրյանը:

Վերջինս դատարանին երեխայի մահվան դեպքի մասին մանրամասներ հայտնել չկարողացավ՝ պատճառաբանելով, որ ինքը հերթապահության ժամանակ հսկել է 8-15-րդ պալատները, իսկ Լիա Միասակյանն իր հսկողության տակ չի գտնվել:

Վկայի խոսքով՝ հերթապահել հունվարի 1-ին, երբ բժշկուհին եղել է Զարինե Այվազյանը. «Հերթապահությունս ընդունել եմ առավոտյան ժամը 9-ին: Նրա հետ միասին անցել եմ բոլոր պալատներով: Ներկայացրել է հիվանդներին: Օրվա ընթացքում ունեցել եմ անհանգիստ հիվանդ: Տեղյակ եմ պահել բժշկուհուն, որից հետո մի երկու անգամ եկել է բոքսային բաժանմունք,այդ հիվանդին հետազոտելու: Իսկ քանի որ Լիա Միսակյանն իմ հսկողության տակ չի եղել, ես նրա մասին ոչինչ ասել չեմ կարող»:

Լիա Միսակյանի մահվան մասին իմացել է հունավարի 4-ին, երբ տանն է եղել, իսկ, թե ո՞վ է պատմել կամ ինչի՞ց է երեխան մահացել, հիշել չկարողացավ. «Հետաքրքրվել եմ, թե ո՞վ է երեխան, ինչո՞ւ է մահացել, բայց կոնկրետ պատասխան չեմ ստացել»:

Վկան դատարանին հայտնեց նաև, որ հունվարի 1-ին ինքը ծանրաբեռնված է աշխատել, քանի որ տոն օր էր և ցերեկային բուժքույրը չկար. «Երկու հոգով ենք եղել: Ամբողջ օրը ես եմ եղել և մյուս բուժքույրը՝ Արմինե Կարապետյանը: Դրա համար ավելի շատ զբաղվածություն ու ծանրաբեռնվածություն կար: Իսկ սովորական օրերին լինում է նաև ցերեկային բուժքույրը»:

Նշենք, որ Լիա Միսակյանը Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 31-ին, իսկ մահացել՝ 2013թ. հունվարի 2-ին:
Սուսաննա Իսպիրյանը դատարանին հայտնեց նաև, որ Զարինե Այվազյանը հերթապահությունն իրեն հանձնելիս բոլոր երեխաններին զննել է, տվել համապատասխան ցուցումներ, ինչպես նաև մի քանի անգամ զանգել և հետաքրքրվել, թե ինչպե՞ս են հիվանդները. «Իմ կողմից հսկվող 8 պալատների հիվանդների նկատմամբ Զարինե Այվազյանի կողմից ես որևէ անտարբերություն չեմ տեսել: Բայց բացի այդ բաժանմունքից Զարինե Այվազյանը հսկել է նաև ևս երկու բաժանմունք և ընդունարանի հիվանդներին է սպասարկել»:

Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ իր հերթին ասաց, որ հունվարի 1-ին Զարինե Այվազյանի հսկողության տակ է եղել 107 հիվանդ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 30-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել