Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Դերասան Վարդան Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին նա հայտնեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում՝ միաժամանակ նշելով, որ դա չպետք է կապել տուժողներ Հակոբյանների վշտի հետ:

«Ես կառավարումը չեմ կորցրել և չեմ մտել կողնակ. «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետընթացով դուրս է եկել ճանապարհի բանուկ մաս, և ես, ցավոք սրտի, չեմ կարողացել մանևրել և մեքենան ուղղորդել այլ ուղղությամբ»,- ասաց ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը:

Դատարանը որոշեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ կարգը՝ նախ կուսումնասիրեն փաստաթղթերը, կլսեն տուժողներին, վկաներին, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, ապա կհարցաքննեն ամբաստանյալին:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին խնդրեց առաջինը հետազոտել տուժող Տաթևիկ Հակոբյանի վերաբերյալ տրված դատաբժշկական փորձագետի եզրակացությունը: Դատարանը չմերժեց:

Այս պահին հրապարակվում է այդ եզրակացությունը:

Նշենք, որ այսօր դատական նիստին չեն ներկայացել տուժողներ Արթուր Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանն ու Աննա Կարապետյանը: Նրանք դիմում են հասցեագրել դատարանին՝ խնդրելով իրենց բացակայությունը հարգելի համարել այս նիստի շրջանակներում, քանի որ պաշտպանական կողմը շարունակելու է ներկայացնել իր միջնորդությունները և դեռևս բուն դատաքննության փուլին չեն անցնելու: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց նիստը առանց նրանց շարունակել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել