Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Առաջարկվեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումը Վարդան Պետրոսյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Իրավաբան.netի թղթակիցը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրից:

Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց և քրեական գործի նյութերին կցվեցին մի շարք փաստաթղթեր: Այդ փաստաթղթերից մեկով նշվում էր, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վայրը եղել է բնակավայրի սահմանից դուրս: Հետևաբար Վարդան Պետրոսյանն իրավունք ուներ այդ հատվածում մեքենան վարել մինչև 90 կ/ժ արագությամբ, մինչդեռ ըստ դատախազության առաջադրած մեղադրանքի՝ նա ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ:

Նիկոլայ Բաղդասարյանը մի շարք այլ փաստարկներ ևս ներկայացրեց իր միջնորդությունը հիմնավորելու համար:

Դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողներ և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեցին մերժել միջնորդությունը, քանի որ գործով դեռևս չեն հետազոտվել բոլոր ապացույցներն ու հանգամանքները:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև գործով էական հանգամանքների պարզումը:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել