Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վոլոդյա Ավետիսյանի գործի քննության ժամանակ այս փաստը չի արձանագրվել. Արա Զաքարյան

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործի քննությունը: Վոլոդյա Ավետիսյանի  ընկերները նրան դիմավորեցին ծափողջյուններով:

Ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը բանավոր տեղյակ էր պահել, որ դատական նիստին կներկայանա մի փոքր ուշացումով: Դատավորը 13 րոպեով նիստը հետաձգեց:

Դատական նիստի ժամանակ պաշտպան Արա Զաքարյանը բացարկ հայտնեց գործով մեղադրող Պապիկյանին, քանի որ նախորդ դատական նիստին վկաներ Ալբերտ Մաթոսյանի և Անժելա Պողոսյանի ցուցմունքներից հետո ի հայտ եկան այնպիսի փաստեր, որոնք վկայում են այս  գործով մեղադրողի շահագրգռվածության մասին` ի վնաս պաշտպանական կողմի.

«Նրանք հայտնել են, որ իրենց որդին ծառայում է Արցախի Հանրապետության Մատաղիսում տեղակայված զորամասում, որտեղ կենցաղային պայմանները շատ վատն են: Դրա համար էլ փորձել են գտնել մեկին, ով կարող է օգնել իրենց որդուն այլ զորամաս տեղափոխելու հարցում: Այդ մասին հայտնել են Ծովինար Եղոյանին, ով ասել է, որ իրենց այդ հարցով կարող է օգնել Վոլոդյա Ավետիսյանը: Միաժամանակ հայտնել է նաև, որ  500 դոլարի դիմաց Վոլոդյա Ավետիսյանը կարող է օգնել, որ իրենց որդին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակվի: Սակայն ամուսինները դատարանում նշել են, որ այս տարբերակն իրենց համար ի սկզբանե անըդունելի է եղել: Նախաքննության ժամանակ քննիչին և մեղադրողին ասել են, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպել են, սակայն իմացել են, որ չի կարող օգնել իրենց որդուն այլ զորամաս տեղափոխելու գործում»:

Ըստ պաշտպանի` այն փաստը, որ ամուսինների համար անընդունելի է եղել  իրենց որդուն 500 դոլարի դիմաց նույն զորամասում համակարգչային ծառայության տեղափոխվելը`  չի արձանագրվել: Դրա նպատակը մեկն է եղել.  «Այդ դեպքում հնարավոր չէր լինի Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք առաջադրել խարդախության փորձի  համար: Իսկ միայն մեկ դրվագով մեղադրանք առաջադրելու ժամանակ համաներման ակտը կիրառելի է իմ պաշտպանյալի նկատմամբ»:

Արա Զաքարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նման դեպքում նախաքննական մարմինը` ի դեմս մեղադրողի, ստիպված կլիներ անհապաղ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին. «Անհիմն մեղադրանք է առաջադրվել, որը դատախազը պաշտպանում է: Այս հանգամանքները օբյեկտիվորեն վկայում են մեղադրողի շահագրգռվածության մասին` ի վնաս պաշտպանական կողմի»:

Մեղադրող Պապիկյանը իր խոսքում նշեց, որ չի ցանականում անդրադառնալ պաշտպանի ներկայացրած փաստերին` վկայակոչելով դրանց անհիմն լինելը. «Իմ կողմից կողմնակալ վերաբերմունք չկա և չի կարող լինել»:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Կես ժամ անց վերադառնալուց հետո մերժեց պաշտպանի ներկայացրած բացարկի միջնորդությունը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել