Նոր մանրամասներ` Թևոսիկի եղբոր սպանությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝  քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով իրավապահներն ընկել են հետքի վրա: Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն, Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ իր մեքենայով գնացել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո) պատկանող Զովունիում գտնվող սաունա: 

«Նշենք, որ դե ֆակտո պատգամավորին պատկանող այս օբյեկտի յուրաքանչյուր առանձնասենյակ ունի առանձին մուտք՝ առանձին համարակալված դարպասով: Սրանք սարքված են այնպես, որ ելումուտ անողների «գաղտինությունն» ապահովված լինի: Այսինքն` հստակ որևէ մեկը չի կարող ասել, թե հեռակառավարվող դարպասներից ներս մտնող մեքենայից քանիսը ներս մտան, քանիսը` դուրս եկան»,-գրել է թերթը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իսոն Մոսոյի հետ գնացել է սաունա, սակայն դուրս է եկել միայնակ: Նա, ըստ ամենայնի, սպանել է Մոսոյին, հետո փորձել է լվանալ սաունայում մնացած արյան հետքերը, սակայն պատերը մաքրել չի հասցրել: Այդ հետքերով էլ իրավապահները լրջագույն եզրահանգումներ են արել:

Շարունակությունը՝  թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել