Գոմեշի մսի գործով սայլն արդեն տեղից շարժվում է. «Ժողովուրդ». լրացված

«Գոմեշի  մսի գործով կարելի է ասել, որ սայլն արդեն տեղից շարժվում Է։ ժամանակին բավականին մեծ աղմուկ հանած այս բացահայտումից հետո բանակի բարձրաստիճան մի շարք զինվորականներ պաշտոնանկ եղան: Եվ ահա շուրջ երեք տարի բացահայտված այս գործով ներգրավված անձինք այսօր ծանոթանում են գործի նյութերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա  Մերի Աարգսյանը օրաթերթին հայտնել է, որ  «Քրեական գործը գտնվում Է նյութերի ծանոթացման փուլում։ Ապրիլի 11–ից կայացվել Է որոշում, որ գան և ծանոթանան գործի նյութերին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քիչ առաջ armlur.am («Ժողովուրդ» օրաթերթ) ինտերնետային կայքը լուր է տարածել, որ ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա  Մերի Աարգսյանը գոմեշի մսի գործը շփոթել է մեկ այլ գործի հետ և «Ժողովուրդ» օրաթերթին մեկ այլ գործի քննության մասին է հայտնել: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել