Նորություններ

Պրոբացիոն ծառայության ներդրումն անհրաժեշտություն է. «Ժամանակը»

«Պրոբացիոն ծառայու­թյան ներդրման առաջնա­յին նպատակը Հայաստանում բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լու­ծումը չէ։ Այն նպատակ ունի լուծել պատժի արդյունավետության բարձ­րացման խնդիր, քանի որ ժամանակակից մոտեցումնե­րի լույսի ներքո դասական պատժային քաղաքականու­թյունը որոշակիորեն դադա­րում է արդյունավետ լինել»,- գրում է «Ժամանակը»:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի խոսքով՝ ԱՆ-ում արդեն իսկ մշակվել է երկու մեծ օրենսդրական փա­թեթ, որոնք վերաբերում են պրոբացիոն ծառայությանը։

Նշենք, որ նոր քրեադատավարական օրենսգրքով  նա­խատեսվում է ներդնել պրո­բացիոն ծառայությունը, որը հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառել այ­լընտրանքային պատժատեսակներ։

Միջազգային փորձագետների, Եվրոպայի խորհրդի փորձա­գետների խոսքով՝ այս ծառա­յության հիմնումը անհրաժեշ­տություն է, որը հնարավորու­թյուն է տալիս օրենքը խախ­տած անձին ոչ թե մեկուսաց­նել հասարակությունից՝ նրա նկատմամբ կիրառելով կա­լանք, այլ հնարավորություն տալ ներգրավվել հասարակությունում։

Շարունակությունը կարող եք կարդալ  «Ժամանակը» օրաթերթի այսօրվա համարում:շ

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել