Նորություններ

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը բավականին լուրջ ունեցվածք է կուտակել. «Ժողովուրդ»

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի` Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ և աշխատավարձից բացի, ամսական 193.6 հազար դրամ` ավանդի դիմաց ստացած տոկոսներից:

Մեկ տարվա ընթացքում Երիցյանի դրամական միջոցները միանգամից աճել են 8.6 մլն-ով: Տարեսկզբին նա ունեցել է ավելի քան 4.3 միլիոն դրամ, իսկ տարեվերջին այդ թիվը դարձել է 12 մլն 950 հազար:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել