Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նոյեմբերի 5-ին կալանավորված Միսակ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել

2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է մեկ այլ խափանման միջոցով՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Այս մասին Իրավաբան.net-ին ասաց  Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Նրա փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը դեռևս մեղադրյալի կարգավիճակում է, սակայն փոխվել է նրան առաջադրված մեղադրանքը:

Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խուլիգանություն:

Ըստ հիշյալ հոդվածի՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ նախկինում Միսակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել