«Իրավական շաբաթ» #10

Իրավաբան.net-ն ամփոփում է անցնող շաբաթը. իրավական կարևոր իրադարձությունները մեր դիտանկյունից:

  • Սահմանադրական դատարանը սկսել է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության հարցի քննությունը: Դ!եմ եմ-ը լուռ ակցիա է իրականացրել դատարանի դիմաց:
  • Անեծքների ու հայհոյանքների ներքո հրապարակվել է Հարսնաքարի գործով դատավճիռը:
  • Ինչպե՞ս է տեղի ունեցել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարն ըստ նրա պաշտպանի: Պատրաստ է վթարի 3D մոդելավորված տարբերակը:
  • Տուժող չկա, բայց ամբաստանյալ ազատամարտիկը պետք է պատասխան տա: Սկսվել է Վոլոդյա Ավետիսյանի գործի քննությունը: «Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում այս եղանակով»:
  • Ինչպե՞ս է տեղի ունեցել Լյուքս Ստեփանյանի սպանությունը. Դատարանը դիտել է դեպքից մի քանի օր հետո իրականացված քննչական փորձարարության տեսագրությունը:
  • Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում:
  • Պաշտպանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդան Պետրոսյանին: Նիստի ժամանակ դերասանը կրկին դիմել է Հակոբյաններին: «Կալանքը` որպես խափանման միջոց խափանեց իմ մերձեցումը, որը ես անընդհատ փնտրել եմ և միևնույնն է, չնայած այս շիկացած մթնոլորտին, միևնույնն է փնտրելու եմ»:
  • Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ոստիկանությունը չի տուգանի. «Սա մեր բոլոր քաղաքացիների համար որպես ուրախալի լուր»:

Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել