Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ինձ կլորիկ գումար առաջարկեցին կամ բիզնես». Ազատամարտիկի հայտարարությունը դատարանում

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը:

Նիստի ժամանակ ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ իր կարծիքով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում այս եղանակով:

«2013 թվականի մայիսի 11-ին, երբ որ ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար նստացույց կազմակերպեցինք, 3-4 օր անընդհատ իշխանական թևից ինձ ծանոթ մարդիկ, առաջարկեցին ինձ նստացույցը դադարեցնել, հրաժարվեցի, որից հետո ինձ կլորիկ գումար առաջարկեցին կամ աշխատանք կամ վերականգնվեմ ծառայության, քանի որ իմ կամքով էի դուրս եկել ծառայությունից, կամ բիզնես Էջմիածնում կամ Երևանում: Այդ ամենից հրաժարվեցի»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա պաշտպան Արա Զաքարյանը դատավոր Լևոն Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց.ըստ պաշտպանի Վոլոդյա Ավետիսյանին վերագրվող 2 հանցագործությունների կատարումը տեղի չի ունեցել Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում: Այս պարագայում դատավորը պարտավոր էր գործն ուղարկել ըստ ընդդատության, սակայն որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին` որոշմամբ անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անփոփոխ թողնելուն: Նա միջնորդեց նաև փոփոխել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Դատարանը մերժեց միջնորդությունները:

Ըստ մեղադրանքի` Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Նիստի մանրամասներ` «Իրավական շաբաթ»-ի այս շաբաթվա թողարկման ժամանակ:

Իրավաբան․net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել