Կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. «Ժողովուրդ»

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում Կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

«Այս նախաձեռնությունը, թերևս պատահական չէ. կառավարությունն այսուհետև հող է նախապատրաստում՝ պետական կարևորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից: Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակել»,- եզրակացնում է թերթը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել