Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ. կմշակվի ռազմավարություն

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի բազմակողմանի ու բազմավեկտր: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան գործընկեր կազմակերպության՝ Ինֆոմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ շարունակում է մարզերում իրազեկել «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մասին:

Այս անգամ սեմինար էր կազմակերպվել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԶԼՄ-ների համար: Հենց նրանց աջակցությունն է անհրաժեշտ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար:

«Դրամաշնորհի տրամադրումը բաղկացած է լինելու 4 փուլերից, յուրաքանչյուր փուլի ժամանակ տրամադրվելու է 5 դրամաշնորհ, ընդհանուր նախատեսում ենք 20 դրամաշնորհ ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար»,- նշեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավարի օգնական Նվարդ Լոռյանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Երեք տարվա բյուջեն կազմում է 650.000 եվրո:

Իրավաբան․net

Ընտրանի

Իրադարձություններ