Օրենքով իրավունք ուներ սպանել խորթ հորը. «Ժողովուրդ»

Ազգությամբ եզդի, 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը մարտի 15-ին Գյումրիում սպանել է իր խորթ հորը` ազգությամբ քուրդ, 54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինին: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» օրաթերթին (armlur.am) հայտնել է, որ Բաքոյանը եզդիների օրենքով իրավունք ուներ սպանել խորթ հորը` մոր վրեժն առնելու համար:

Թամոյանը armlur.am-ին հայտնել է, որ պատրաստվում է դիմել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի մեղմ վարվեն Բաքոյանի հետ:

Թե ինչո՞ւ և ո՞ւմ կողմից էր սպանվել Բաքոյանի մայրը` Մայա Բաքոյանը, կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել