Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանը 5 պաշտպան չունի. Նիկոլայ Բաղդասարյանը` Ռուբեն Բալոյանին

Դերասան Վարդան Պետրոսյանն այս պահի դրությամբ 5 պաշտպան ունի և 2 պաշտպան էլ Ֆրանսիայից են ժամանելու: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Ըստ նրա գործի նյութերից երևում է, որ Վարդան Պետրոսյանի պաշտպաններ են` Նիկոլայ Բաղդասարյանը, Ռոմեն Ահարոնյանը, Լուսինե Գրիգորյանը, Հայկուհի Սուքիասյանը, Արսեն Մեսրոպյանը, և Վարդան Պետրոսյանը չի հրաժարվել նրանցից:

«Կոալիցիոն ուժեր է ստեղծվում. դա նրա իրավունքն է` կարող է 100 պաշտպան ունենալ»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց.

«Նախաքննության ժամանակ մենք դիմում էին ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի մեզ տրամադրեն որոշ փաստաթղթերի պատճեններ` խոսքը վերաբերում է փորձագիտական եզրակացություններին և փորձաքննություն նշանակելու որոշ որոշումներին: Նախաքննական մարմինը հետևողական մեզ չէր տրամադրում այդ փաստաթղթերի պատճենները` խախտելով օրենքը: Այնուհետև մենք բողոք բերեցինք տարբեր ատյաններ, և դրանից հետո նրանք ասացին, որ կտրամադրենք այդ փաստաթղթերը, որպեսզի մենք արտագրենք: Այդ փաստաթղթերը մոտավորապես կազմում էին 120-130 էջ. ընդ որում դրանք պետք է արտագրվեր մեկ-երկու օրվա մեջ»:

Պաշտպանի խոսքով`նախաքննական մարմինը մտածել էր, որ նա չի հասցնի այդքան նյութը մանրամասն արտագրել:  Այդ պատճառով նա խնդրել էր իր` «ԱրՆի» փաստաբանական գրասենյակի աշխատակիցներին` ներգրավվեն այդ քրեական գործում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա 20 էջ մանրամասն արտագրել:

«Գործով նոր պաշտպաններ ներգրավվելու մասին դիմում ներկայացնելուց հետո, նախաքննական մարմինը հաջորդ օրն իսկ տվեց պատճենները»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա փոխանցմամբ` այդ օրվանից հետո այդ փաստաբաններն այս գործով չեն մասնակցել ոչ մի դատավարական կամ քննչական գործողությունների:

Նշենք, որ այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը դիմում ներկայացրեց դատարան, համաձայն որի` ինքը ցանկանում է, որ դատաքննության փուլում իր շահերը դատարանում ներկայացնի Նիկոլայ Բաղդասարյանն ու Ֆրանսիայից ժամանող երկու այլ փաստաբաններ:

 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել