Նորություններ

Վախեցած կոճակներով. «Ժողովուրդ»

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը, որին կողմ է քվեարկել 71, դեմ` 2, ձեռնպահ` 37 պատգամավոր: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Նկատեցի՞ք, նույնիսկ ԱԺ ոչ իշխանական ուժերն են ձեռնպահ քվեարկել: Միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն են դեմ քվեարկել: Սա նշանակում է, որ այնուամենայնիվ, Աղվան Հովսեփյանից վախը դեռ կա (հայտնի է, որ հենց նա է գլխավորելու այդ մարմինը): Ինչո՞ւ, որովհետև հայրենի ազգընտիրների մեծ մասի երեխաները հաճախ են հայտնվում քրեական պատմություների կիզակետում և Աղվան Հովսեփյանը դեռ շատ պետք կգա նրանց` ապահով ապրելու համար»,- գրում է թերթը:

Շարունակությունը` այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել