Նորություններ

Նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվեց սխալ պատկերացում.կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ

Հարգելի՛ գործընկերներ, 

արդեն մի քանի օր բուռն քննարկման առարկա դարձած ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` մարտի 31-ին, ժամը` 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (ք.Երևան, Բաղրամյան 19, N 334 սենյակում):
Ամփոփելով այս պահի դրությամբ եղած կարծիքները և տեսակետները` կարող ենք փաստել, որ

1. նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվեց սխալ պատկերացում, այն ստացավ <<ֆեյքերի դեմ >> ոչ պաշտոնական անվանումը, որը, սակայն, ՈՉ ՄԻ աղերս չունի իրականության հետ: Խնդրում ենք, ուշադրությամբ կարդալ նախագծի դրույթները և կտեսնեք, որ ԶԼՄ-ի համար պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ այդ առումով չկա: Այդ պատասխանատվությունը նախատեսված է այսօր ԳՈՐԾՈՂ օրենքում: Ուստի, այստեղից բխող բոլոր հարցադրումները չեն վերաբերում նախագծին:

2. Հեղինակների մտադրությունների մասին ևս ստեղծվեց սխալ պատկերացում: Որևէ անձնական շահագրգռվածություն նախագծի համահեղինակներից և ՈՉ ՄԵԿԸ չունի: Պարզապես առկա էին որոշ մտահոգություններ, որոնք բազմաթիվ անգամներ հնչեցվել են, այդ թվում նաև լրատվամիջոցների կողմից և այժմ փորձ է արվում որոշ հստակեցումներ մտցնել: Վստահ եմ որևէ մեկը չի առարկում, որ այս դաշտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք մտահոգում են շատերին: Այս օրինագիծը շատ լավ առիթ է խոսելու, մտահոգությունները բարձրաձայնելու և ՀԱՄԱՏԵՂ լուծումներ որոնելու համար: 

3. Երբ հնչում են փաստարկներ, որ այդ կարգավորումները կան և դրա անհրաժեշտությունը չկա, այդ դեպքում անհասկանալի է դառնում նույն անձանցից հնչող մյուս փաստարկը, որ սա ուղղված է ԶԼՄ-ների դեմ: Այդ դեպքում ինչպե՞՞՞՞ս կարող է գոյություն ունեցող կարգավորումը դիտվել ԶԼՄ-ի շահերին դեմ դեռևս նախագծի փուլում գտնվող կարգավորման միջոցով: 

4. Նախագիծը ընդամենը ամփոփել է միջազգային լավագույն դատական պրակտիկան փորձելով հստակ սահմանել որոշ դրույթներ` ապահովելով իրավական կանխատեսելիության սկզբունքի իրացումը:

5. Նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ վերջնական չէ և պիտի դառնա քննարկման առարկա, և կարող է լրամշակվել ԶԼՄ-ների հետ քննարկումների արդյունքում: 

Լսումներին հրավիրվելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այս ամենի հաշվառմամբ խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցել լսումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները: 
Այս պահին արդեն ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք նախագծի հեղինակների կողմից դարձել են և կդառնան քննարկման առարկա: Լսումները առավել արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք բոլոր այդ առաջարկությունները ուղարկել նաև նախագծի համահեղինակներին, որոնք կամփոփվեն լսումների ընթացքում:

Մասնակցությունը հաստատելու համար կարող եք դիմել ինչպես նախագծի համահեղինակներին, այնպես էլ ՀՀ պետական- իրավական հարցերի հանձնաժողով: Առավել մանրամասն օրակարգի, զեկուցումների, ինչպես նաև մասնակցությունը գրանցելու մասին, վաղը ՀՀ ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am):

 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել