Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատն այսօր հնարավոր է չկայանա

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով այսօր նշանակված դատական նիստը հնարավոր է չկայանա: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն Իրավաբան.net-ին ասաց, մարտի 26-ի երեկոյան դերասանի համար Ֆրանսիայից երկու պաշտպան են ժամանելու Հայաստան: Նրանց ներկայությունը դատական նիստերին ապահովվելու համար, նա միջնորդություն է ուղարկել դատարան նիստը հետաձգելու մասին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով և «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը:

«ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:  

 

Լուսանկարը` hetq.am

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել