Նորություններ

Ռուսաստանի նոր օրենքով մոտ 220 հազար հայ տուժում է. «Ժամանակ»

Այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտքը Ռուսաստան մոտակա 3-5 տարիների ընթացքում արգելափակված է, բացի դրանից՝ մոտ 170 հազար մարդ, այսօր գտնվելով Ռուսաստանում, արդեն խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը, և երբ նրանք հայտնվեն որոշակի մարմինների տեսադաշտում, նրանց մուտքը Ռուսաստանում ևս կարգելափակվի: Այս մասին հայտնել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ՝ միգրանտների վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխություններին, գրում է «Ժամանակ»-ը:

«Ընդհանուր հաշվարկով, մոտ 22 հազար մարդ այսօր խնդիր ունի: Նրանք Հայաստան գալով՝ չեն կարողանա նորից գնալ Ռուսաստան՝ աշխատելու համար: Գարնան կողմերը մենք կունենանք այդ մարդկանց զանգվածը, որոնց աշխատանք և նրանց ընտանիքը պահելու միջոցներ են պետք: Մենք էլ չունենք, այդ թվում՝ աշխատատեղեր: Լավագույն դեպքում Զբաղվածության կենտրոնը մի 5000 աշխատատեղ կարող է ապահովել, այն էլ բոլորդ շատ լավ գիտեք, թե ինչ աշխատավարձով»,- ասել է Ռուբեն Եգանյանը:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել