Տեսահսկում չի իրականացվում. «Հայկական Ժամանակ»

Երևանի Ամիրյան փողոցում «Սաս» սուպերմարկետի հարևանությամբ տեղադրված «Փարքինգ սիթի սերվիս» ավտոընկերության վճարովի ավտոկայանատեղիի ցուցանակը մի քանի մետր դեպի փողոցի ներսի կողմ է տեղավորվել, իսկ նրա տեղում նոր ցուցանակ է հայտնվել: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Այնտեղ գրված է, որ փողոցի այդ հատվածը սպասարկում է ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպիչ «Լանդֆռո» ՍՊԸ-ն և այդտեղ սահմանափակվում է այլ մեքենաների կայանումը, բացառությամբ Ամիրյան 13|2 հասցեում գտնվող շենքի սեփականատիրոջ մեքենաների:

Թերթի փոխանցմամբ՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն  Հարությունյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում 14 կազմակերպությունների ծառայողական ավտոկայանատեղիներ են հանձնվել: Ի տարբերություն  «Փարքինգ սիթի սերվիս»-ի այդ կազմակերպությանը պատկանող ավտոկայանատեղիներում տեսահսկում չի իրականացվում, տեսախցիկներ չկան:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել