Արման Մկրտումյանը և Արա Զոհրաբյանը` «Գեղամա» ռեստորանում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը «Գեղամա» ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։

«Ժողովուրդ»-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվել է, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։
Ըստ նրա՝ բանկերի միության կողմից կազմակերպվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։

«Մեր հարցին, թե ինչն էր միավորել բանկերին, դատարանին ու փաստաբաններին, և, առհասարակ, ինչ են քննարկել կողմերը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրվել է, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Կայացել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Փաստաթղթեր չեն ստորագրվել։ Անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտը կամ բանկերի միությունը կտարածի պաշտոնական տեղեկատվություն»,- գրում է թերթը։

Թերթը լրագրողը ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից ևս պարզաբանում է ստացել:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել