ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալը հեռացել է Հայաստանից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով` վերջերս աշխատանքից ազատված ԱԱԾ պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ում սկսվել է ներքին ծառայողական քննություն: Չի բացառվում, որ ներքին ծառայողական քննությունից հետո հարուցվի նաև քրեական գործ:

Նույն տեղեկությունների համաձայն`ներքին ծառայողական քննությունն այնքան է վախեցրել Հարությունյանին, որ նա շատ արագ հեռացել է Հայաստանից:

«Թեև լրատվամիջոցները համառորեն շարունակում են պնդել, որ Ռոմիկ Հարույթունյանի պաշտոնանկությունն ուղղակիորեն կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած դեպքերի հետ, որի պատճառով բանկի մի քանի աշխատակիցներ կալանավորվել էին, սակայն խնդիրն ավելի խորքային է և կապված չէ միայն «Հայբիզնեսբանկի» հետ,- գրում է թերթը:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել