Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ֆինանսական բուրգ»-ի գործով ամբաստանյալի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց հայտնի «Ֆինանսական բուրգ»-ի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի գործի քննությունը:

Վերջինիս պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը  Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է. «Այս պահին նրան զննում են շտապօգնության բժիշկները»:

Դատական նիստի ընթացքում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին: Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է այն: Հիշեցնենք, որ պաշտպանը նման միջնորդություն է ներկայացնում արդեն երկրորդ անգամ:

Ըստ Համազասպուհի Գրիգորյանի՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի. դժվարությամբ է տեղաշարժվում և ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին:

Հենց այս հիմքով էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ներկայացված միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել