Մետրոպոլիտենի ազատված աշխատակիցներն արդեն փաստաբան ունեն. «Ժամանակ»

Մետրոպոլիտենի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի դուրս եկած և աշխատանքից հեռացված երեք աշխատակիցները՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը, արդեն փաստաբան ունեն։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը: Նրանց իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` փաստաբանը գործի մանրամասներին ամբողջությամբ կծանոթանա առաջիկա մի քանի օրերին։ Նա նշեց, որ դեռ մեկ շաբաթվա ընթացքում որեւէ բան չի կարող ասել, ուսումնասիրության փուլում են, հայտ են պատրաստում, մեկ շաբաթում հայտը պատրաստ կլինի։ Մետրոպոլիտենի աշխատակիցներին աշխատանքից ազատելու անօրինականությունն, ըստ Գևորգյանի, ակնհայտ է, սակայն մանրամասնել չցանկացավ։

«Որքան ինձ հայտնի է՝ Մետրոպոլիտենի ղեկավարությանն ուղղված նամակի հեղինակն այս երեքն են եղել, ուստի այդպիսի «պատիժը» իրենց նկատմամբ է կիրառվել, մյուս աշխատողներին նույն հոդվածով իրենք չեն կարող ազատել», – ասել է նա`հավելելով, որ նամակը ստորագրված է Մետրոպոլիտենի բազմաթիվ այլ աշխատակիցների կողմից։

 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` hetq.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել