Պատգամավորը դեռ մտածում է. «Ժողովուրդ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծն արդեն իսկ ընդգրկվել է Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգ։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ, հանձնաժողովի առաջիկա նիստում իրենք կքննարկեն այդ նախագիծը։

«Ի դեպ, ժամանակին Դ. Հարությունյանը կողմ էր ժամանակավոր հանձնաժողովի ձևավորմանը, սակայն հակառակ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի տված խոստմանը, վերջին պահին դեմ քվեարկելով մերժեցին այն»,- գրում է թերթը։

«Ժողովուրդ»–ի հարցին, թե նախագծի վերաբերյալ իր կարծիքը նախկինի նման նույնն է, թե փոխվել է, Հարությունյանն ասել է. «Մտածում եմ դեռ»։

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել