Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ. նման գրառումից հետո բժիշկը երկու հարցական է դրել

Էրեբունի բժշկական կենտրոն ընդունվելու պահին Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության նկարագրի մեջ նման նշում է կատարել բժիշկը և նույն նախադասության մեջ այլ երանգի գրիչով երկու հարցական դրել, ապա ավելացրել` վրայից ալկոհոլի հոտ է գալիս: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Նա մտահոգ է, որ Էրեբունի բժշկական կենտրոնում որևէ հետազոտություն չեն անցկացրել պարզելու` արդյո՞ք հիվանդանոց ընդունվելու պահին Վարդան Պետրոսյանը սթափ է եղել, թե` ոչ: Նրա համար անհասկանալ է բժշկի տված ցուցմունքը քննիչին:

«Քննիչը հարց է տվել, թե ինչի համար եք գրել, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում, բժիշկը պատասխանել է, որ կատակ էր անում, դրա համար էլ գրել է, որ գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում: Էս էլ մեր բժիշկների դիրքորոշումը»,- զարմացած նշեց Ռուբեն Բալոյանը:

Հակառակ Էրեբունի բժշկական կենտրոնի բժշկի գրառման` մինչ Էրեբունի բժշկական կենտրոնն տեղափոխվելը, Եղվարդի բժշկական կենտրոնում արձանագրել են` Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է:

Եվս մեկ մտահոգող հանգամանք կա պաշտպանի համար:

Մանրամասները դիտեք «Իրավական շաբաթ»-ի  4-րդ թողարկման ժամանակ:

 

Լուսանկարում փաստաբան Ռուբեն Բալոյանն է 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել