Միաձայն օգնեցին Սարգսյաններին. «Հայկական Ժամանակ»

Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի` 5 միլիոն դրամի խնդրանքը Գյումրիի քաղաքապետարանից երեկ, ինչպես և սպասվում էր, բավարարվել է: Անակնկալն այն է միայն, որ որոշումն անցել է գրեթե միաձայն, ընդ որում քննարկումը տևել է շատ կարճ, հայտնում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը 5 միլիոն դրամ էր խնդրել «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի համար:

«Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Գյումրիի ավագանու անդամները հայտարարել են, թե մի բան էլ քիչ է «Վերածնունդին» այդքան գումար հատկացնելը:

Հիշեցնենք, որ Գյումրին այսօր ունի 4 հազար անօթևանններ, իսկ ամեն երկրորդ երեխան, ինչպես նախօրեի մեր զրույցում էր նշում Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, սոված կամ կիսասոված է քնում»,- գրում է թերթը:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել