Կա՞ արդյոք կապ 1 տոննա հերոինի և Արթուր Սաֆարյանի սպանության միջև. «Հայկական Ժամանակ»

Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետի մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավվման հետ: Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին: Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը «Հայկական Ժամանակ»-ը փորձել է պարզել ՀՀ ոստիկանությունից:

Թերթի գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որևէ կապ ունի հունվարի 17-ի հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ՀՀ ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ թերթի, չի հերքել նման կապի հնարավորությունը: …

«Ակնհայտ է, որ ոստիկանությունը խուսափել է պնդել հերոինի և սպանության միջև կապ չլինելու մասին»,-գրել է թերթը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել