ՀՀ բնապահպանության նախարարը մինչև հիմա չի հարցաքննվել. «Ժողովուրդ»

ՀՀ ՔՕ 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) հարուցված քրեական գործի քննությունը լուրջ փուլ է մտել:

Ըստ «Ժողովուրդ»-ի` ոստիկանության քննչական ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում մի շարք տնտեսություններում՝ հասկանալու համար, թե իրականում ինչ թույլտվություններ ունեն և ինչ քանակությամբ ջուր են օգտագործում:

«Հիշեցնենք, որ մինչև օրս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել: Ասել է թե՝ «շան գլուխը թաղված է» ջրօգտագործման թույլտվությունների փաստաթղթերում: Սակայն Հարությունյանը այս իրողությունից ուշադրությունը շեղելու համար հայտարարում է, թե ինքն է բացահայտել գործը և ուղարկել քննության»,-գրում է թերթը:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել