Թևոսիկի եղբոր սպանության գործով «մեծ շուքով» ձերբակալել են մարզաշխարհում հայտնի Իսոյին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» և օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին։

Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թևոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը

Շարունակություն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել