ԱԺ-ում 50 աշխատակիցներ դիմել են Հովիկ Աբրահամյանին «կուտակայինը» չփոխանցելու համար. «Հրապարակ»

Թեև Սահմանադրական դատարանի որոշմամբ սանկցիաներ չեն կիրառվում կուտակային ֆոնդին 5 տոկոս չփոխանցելու դեպքում, սակայն իշխանությունը ներքին կարգով հրահանգում է գերատեսչություններին վճարումները կատարել։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Թերթի տեղեկություններով` օրերս դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները ներքին կարգով հրահանգ են ստացել, որ փոխանցեն 5 տոկոսը։ Երեկ Ազգային ժողովի մոտ 50 աշխատակիցներ դիմել են Հովիկ Աբրահամյանին, որպեսզի փոխանցումներ չկատարեն։ Դիմողները հիմնականում ոչ իշխանական 4 ֆրակցիաների հաստիքային աշխատակիցներն են։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել