Ոստիկանն անցորդներից գումար է խնդրում՝ Երևանից մարզ հասնելու համար. «Հայկական ժամանակ»

Երևանի կենտրոնական փողոցներում արդեն մի քանի օր է, շրջում է մի ոստիկան՝ ոստիկանական համազգեստով, մոտենում մարդկանց, հայտնում, որ ոստիկանական ծառայությունն ավարտել է ու Արմավիր հասնելու համար իրեն գումար է պետք: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Երեկ նա մոտեցել է նաև «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ու մարզ գնալու պատճառաբանությամբ 600 դրամ խնդրել։

Օրեր առաջ միևնույն պատճառաբանությամբ մի ոստիկան էլ մոտեցել էր լրագրող Արգիշտի Կիվիրյանին ու խնդրել 500 դրամ։

«Մի քիչ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի ոստիկան և խնդրեց 500 դրամ՝ բացատրելով, որ նոր է ավարտել ծառայությունը, պետք է հասնի տուն, շրջան», – ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Կիվիրյանը։ «ՀԺ»-ի թղթակիցը Կիվիրյանի հետ կապ է հաստատել և նկարագրություններից պարզ է դարձել, որ խոսքը նույն երիտասարդ, կրտսեր ոստիկանի մասին է։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել