Էպոսագետի շուրջ նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում: Նրա անունից բանտից նամակ է ուղարկվել 1in.am-ին այն մասին, որ «ավիացիայի նախկին պետ Ալիկ Աբրահամյանը և նրա որդին՝ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանն են ֆինանսավորել» իր նախընտրական քարոզարշավը, իսկ հետո փոշմանել, սպառնացել, թե հետ տվեք գումարները: Աբրահամյանը, իհարկե, զառանցանք է համարել այդ նամակը՝ ասելով, թե չի ճանաչում Սեդրակյանին:

Սակայն «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում էպոսագետի կինը՝ Ռուզաննան, վստահեցրել է, որ Աբրահամյաններն իրականում սպառնացել են իր ընտանիքին, ինչի համար ինքը դիմել է ոստիկանություն և ԱԱԾ. «Մենք ընտանիքով ներկա ենք եղել անգամ Աբրահամյանի որդու հարսանիքին: Ինչ կա նամակում, իրականություն է: Բոլորը գիտեն, որ նա է ֆինանսավորում Վարդանին, և անձամբ ինձ է ասել, թե մինչև Սերժ Սարգսյանը կապեր ունի: Բայց հետո ինձանից էլ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար գումար էր պահանջում»,-ասել է Սեդրակյանի կինը` Ռուզաննան:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել