Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավոր Լիլիթ Թադևոսյանն իրականում դատարանում է եղել

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած բողոքի քննությունը` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը մերժել է պաշտպանի ներկայացրած բողոքը:

Դատարանի կայացրած որոշումից դժգոհ մնացին ազատամարտիկ-գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները: Վերջիններս պահանջեցին, որ դատավոր Լիլիթ Թադևոսյանն իջնի և անձամբ պատասխանի իրենց հուզող բոլոր հարցերին:

Վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Էդուարդ Հովհաննիսյանը ազատամարտիկի ընկերների պահանջով փորձեց ճշտել արդյո՞ք նման բան հնարավոր է, թե` ոչ:

Սակայն կարճ ժամանակ անց վերադարձավ և դատարանի դիմաց հավաքվածներին տեղեկացրեց.

 «Դատավոր Լիլիթ Թադևոսյանը վերջացրել է իր բոլոր նիստերը և այս պահին դատարանում չէ: Այս պահին նա այստեղ չէ: Այդ պատճառով հանդիպում չի կարող կայանալ, սակայն եթե այստեղ էլ լիներ, դժվար համաձայներ հանդիպել: Եթե ինչ-որ հարցեր ունեք դատավորին, ապա կարող եք դրանք փոխանցել ձեր պաշտպանին»,-ասաց նա:

Մինչդեռ Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ դատավորի վարույթում գտնվող գործերից մեկը նշանակված էր ժամը 14:00-ին, այսինքն` հենց այն ժամանակ, երբ դատական կարգադրիչների ծառայության պետը տեղեկացրեց, որ հանդիպում չի կարող տեղի ունենալ դատավորի բացակայության պատճառով:

Իրավաբան.net-ը փորձեց պարզել, արդյոք  վերոնշյալ գործի քննությունը տեղի է ունեցել, թե՝ ոչ:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեր թղթակցին տեղեկացրին, որ ժամը 14:00-ին նշանակված դատական նիստը տեղի է ունեցել: Ավելին` Լիլիթ Թադևոսյանը գործով որոշում է կայացրել:

Լուսանկարը` court.am -ի 

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել