«Եվս 2 ելույթի հերթագրված եղել եմ, սակայն հերթս չի հասել». Արփինե Հովհաննիսյան

Ուզում եմ նշել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատանքի հիմնական բովանդակությունը ամենևին էլ լիագումար նիստում ունեցած ելույթները կամ դրանց քանակը չեն, այլ շատ ավելի ծավալուն գործունեություն, որը ներառում է, քաղաքական խմբերում ներկայացվածությունը, (ելույթներ, դիրքորոշումներ, որոշակի բանակցություններ կոնկրետ հարցի հետ կապված), հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն (զեկույցների ուսումնասիրություն, առաջարկությունների ներկայացում, ելույթներ հանձնաժողովում), համագործակցություն տարբեր պատվիրակությունների տարբեր անդամների հետ և այլն: Ուստի պատվիրակի աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը հրապարակային ելույթները համարելը նշանակում է մակերեսային պատկերացում ԵԽԽՎ-ի աշխատանքի մասին:

Հ.Գ. Անգամ եթե որոշ լրատվամիջոցների,կամ թերևս կոնկրետ լրագրողի համար, դա է աշխատանքի գնահատման ցուցանիշը և ծախսված գումարի արդյունավետության մասին դատողություն անելու հիմքը, ապա պարզապես մի ճշգրտում, (գուցե լրագրողի համար հաշվելը բարդ է եղել) որը առանձնապես խորը վերլուծական միտք և ջանքեր չի պահանջում: Ես մասնակցել եմ ԵԽԽՎ 4 լիագումար նիստի, և ունեցել եմ ոչ թե 1 այլ 5 ելույթ, տարբեր հարցերով: Եվս 2 ելույթի հերթագրված եղել եմ, սակայն հերթս չի հասել ԵԽԽՎ կանոնակարգին համապատասխան կատարված բաշխման արդյունքում:

 

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել