Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կրկին ինքնաբացարկի միջնորդություն դատավորին

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կայացել է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննությունը: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատավոր Յուրի Բաղդասարյանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net -ին ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք է հանդիսացել Յուրի Բաղդասարյանի որոշումը` Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:

Ըստ դատավորի հիմնավորման` Վարդան Պետրոսյանի գործն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիքի հետ:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկում է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշումը:

Նա արդեն մեկ անգամ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ դատավորը, նախքան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում կայացնելը, քննիչից էլեկտրոնային եղանակով ստացել է միջնորդությունը և աշխատել այդ նույն տեքստի վրա. Դատարանի որոշման և քննիչի միջնորդության տեքստի մեջ կրկնվում են նույն տառասխալները, ավելի թողնված պրաբելներն ու կետադրական սխալները: Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:

Շուտով կհրապարակվի նաև ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ երկրորդ որոշումը:

 

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել