Նախարարի հարցով իրավապահներն են զբաղվում. «Ժողովուրդ»

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։ Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են։

«Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է։ Այսինքն՝ այս քանակից ավելi ջուր վերցնելու իրավունք չունենք։ Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում։ »,- գրում է թերթը։

Թե անխնա ջրօգտագործումն ինչի՞ կարող է հանգեցնել, կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել